Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԵՊՀ-ն 50%-ով կզեղչի Արմավիրի՝ կարկտահարությունից տուժած գյուղերի ուսանողների ուման վարձը

ԵՊՀ-ն 50%-ով կզեղչի Արմավիրի՝ կարկտահարությունից տուժած գյուղերի ուսանողների ուման վարձը
12.03.2014 | 11:23

2013-2014 ուստարվա առաջին կիսամյակում Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչներ հանդիսացող ԵՊՀ 83 ուսանողների ուսման վարձերը զեղչվել են 50%-ով, որն ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 10 միլիոն դրամ: Այս կիսամյակում ևս ծրագիրը շարունակական բնույթ է կրում, որի շրջանակներում վերոնշյալ ուսանողները կրկին կարող են օգտվել ընձեռված հնարավորությունից և ստանալ ուսման վարձի զեղչեր:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը նշեց, որ 2013-2014 ուստարվա երկրորդ կիսամյակում այս խնդրով իրենց են դիմել և 50% զեղչի հնարավորություն են ստացել 60 ուսանողներ:
«Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչներ հանդիսացող ԵՊՀ ուսանողների ուսման վարձերի զեղչերի ընդհանուր գումարը այս ուստարում կազմում է մոտ 20 մլն դրամ»,- նշեց Վահագն Վարագյանն ու հավելեց, որ բացի այդ ուսանողներից` զեղչերից կարող են օգտվել նաև սոցիալապես անապահով ուսանողները, ընտանիքում երկու և ավելի ուսանող ունեցող համալսարանականներն ու սահմանամերձ լեռնային բարձրադիր գոտիներում բնակվող ուսանողները:
Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանի տեղեկացմամբ` Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչներ հանդիսացող ուսանողները ցանկացած պարագայում կօգտվեն զեղչի հնարավորությունից՝ անկախ այն հանգամանքից, թե որքան է ուսանողի միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կամ ունի արդյոք նախորդ կիսամյակում լուծարքներ: Այս մասին հաղորդում են Երևանի պետական համալսարանից։

Դիտվել է՝ 1672

Մեկնաբանություններ